Մեր մասին
Արժի ՍՊԸ-ն 2019 թվականին հիմնադրված ընկերություն է, որը գործունեություն է ծավալում արտադրության, ներմուծման և վաճառքի ոլորտներում։
Ընկերությունը արտադրում է բարձրորակ սննդամթերք՝ համապատասխան միջազգային անվտանգության և հիգիենայի չափանիշներին։ Միաժամանակ իրականացվում է միջազգային շուկայից ապրանքների ներմուծում և դրանց մանրածախ ու մեծածախ վաճառք՝ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրում։
ArjiFood ՍՊԸ-ն առանձնանում է պրոֆեսիոնալ սպասարկմամբ, ժամանակակից արտադրական գործընթացներով և հաճախորդների պահանջներին արագ հարմարվելու կարողությամբ։
2025 թվականին ընկերությունը ընդլայնեց իր գործունեության ուղղությունը՝ մուտք գործելով հանրային սննդի ոլորտ։ Ստեղծվեց «Արժի Ֆուդ» ապրանքանիշը, որի առաջին մասնաճյուղը բացվեց 2025 թվականի նոյեմբերի 1-ին՝ Տիչինա 136 հասցեում։
«Արժի Ֆուդ»-ի հիմնական նպատակն է հաճախորդներին առաջարկել թարմ, որակյալ և համեղ սնունդ, ապահովել բարձրակարգ սպասարկում և ստեղծելհաճելի ու վստահելի միջավայր յուրաքանչյուր այցելուի համար։